20°CԵրեվան
TATEV-T.T.T. -ը գործում է 1992թ-ից և այս տարի տոնում է իր հիմնադրման 20 ամյակը: Ի շնորհիվ տարիներ շարունակ կուտակած փորձին` մեր ընկերությունը կազմակերպում է տարատեսակ հետաքրքիր շրջագայություններ ՀՀ տեսարժան վայրերով, օգնում է օտարերկրյա գործարարներին իրենց բիզնես ուղևորությունները դեպի Հայաստան դարձնել ավելի դյուրին և արդյունավետ, կազմակերպում է հանդիպումներ հուսալի գործընկերների հետ և լուծում է ցանկացած խնդիր կապված ՀՀ նրանց այցի և հանգրվանի հետ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջիկների` Հայաստան այցելությանը, ինչպես նաև մեր երկիրը օտարերկրացիների համար գրավիչ դարձնելուն` առաջարկելով և երաշխավորելով նրանց որակյալ ծառայություններ, լավ ժամանց և անմոռանալի հիշողություններ: Մենք կարծում ենք` Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն իր գիրկը կանչելու յուրաքանչյուրին աշխարհի բոլոր անկյուններից և, հաշվի առնելով մեր առաջարկած ծառայությունները` վստահ եղեք, Ձեր ուղևորությունը դեպի Հայաստան լինելու է անկրկնելի:
Մեր ծառայությունները`
• Զբոսաշրջիկների դիմավորում և փոխադրում Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայան հարմարավետ միկրոավտոբուսներով
• Անհատական վարորդ և մեքենայի վարձույթ ըստ ցանկության
• Կացարանների վարձույթ
• Երևանի և Հայաստանի մասին պատմող բազմալեզու ուղեցույցներ, ձայնասկավառակներ, գրացուցակներ
• Ամենօրյա շրջագայություններ Հայաստանի տեսարժան վայրերով /տարվա թեժ ժամանակաշրջաններին /
• Անհատական և խմբակային տուր փաթեթների կազմակերպում
• Աշխարհի բոլոր ուղությունների ավիատոմսերի վաճառք և ամրագրում
• Իրանի վիզայի և տուր փաթեթի ձևակերպում
• Արտագնա տուրեր (Իրան, Դուբայ, Եգիպտոս, Անթալիա ...)
• Բջջային հեռախոսի անվճար SIM քարտերի տրամադրում
• Ուղեփոխադրում Երևանից Թեհրան և հակառակ ուղությամբ VIP ավտոբուսներով (ամեն օր)
• Հանդիպումների և գիտաժողովների կազմակերպում
Tatev T.T.T.-ն նաև հանդիսանում է Հայաստանում իրանական "Aseman Air lines" մասնավոր ընկերության վաճառքի գլխավոր գործակալը: Այս ընկերությունը հիմնադրվել է 1993թ-ին և 2010թ-ի նոյեմբեր ամսից իրականացնում է Երևան-Թեհրան և հակառակ ուղությամբ չվերթներ:
Մեր գործունեության ամենավաղ շրջանից սկսած նշանակալիորեն մեծացել է մեր ուղևորների թիվը, ինչը խոսում է այն մասին, որ օրեցօր ավելի ու ավելի շատ հաճախորդներ են վստահում մեզ, մեր հուսալի ծառայություններին, և այժմ մենք ունենք բազում մշտական այցելուներ: